«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրված են «Վեսթ Հեմի» հարձակվողի ծառայություններով

Անգլիական առաջնության «Վեսթ Հեմի» հարձակվող Մոհամեդ Կուդուսը հայտնվել է երկու առաջատար լոնդոնյան ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է TBR Football-ը։ Խոսքը գնում է «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին։

24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 77-83 միլիոն եվրո, և ակումբը պատրաստ են քննարկել նման առաջարկներ։

Այս մրցաշրջանում Կուդուսը «Վեսթ Հեմիի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, գրանցելով 4 գոլ և 4 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։

Transfermarkt-ի տվյալներով՝ հարձակվողի շուկայական արժեքը ներկայումս մոտ 50 միլիոն եվրո է։