«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին իր կարծիքն է հայտնել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի վերաբերյալ՝ ընդգծելով նրա գերազանց ելույթները ընթացիկ մրցաշրջանում և համարելով նրան Լա Լիգայի լավագույն դարպասապահը։
«Ցանկանում եմ առանձնացնել Ժոան Գարսիային։ Ինձ համար նա Լա Լիգայի այս մրցաշրջանի ամենաուժեղ դարպասապահն է։ Նրա առաջ փայլուն ապագա է բացվում»,- շեշտել է լեհ դարպասապահը, ում խոսքերը փոխանցում է Barca Universal-ը։
Ժոան Գարսիան, ով 24 տարեկան է, այս մրցաշրջանում Լա Լիգայի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման՝ 7-ում չտալով մրցակցին գոլի հնարավորություն։