«Ինտերը» ցանկանում է այս ամռանը ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Fichajes պորտալի տվյալներով՝ միլանյան ակումբը կարծում է, որ «Ատլետիկոյից» Ռոդրիգո դե Պաուլը կլինի թիմի համար իդեալական համալրում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» արդեն սկսել է բանակցություններ Դե Պոլի վերաբերյալ։ Միլանյան ակումբը լավատես է, մասամբ այն պատճառով, որ արգենտինացին արդեն խաղացել է Իտալիայում՝ 2016-ից 2021 թվականներին Ռոդրիգոն ներկայացրել է «Ուդինեզեին»։
2022 թվականի վերջին Ռոդրիգո դե Պաուլը Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը 30-ամյա արգենտինացուն գնահատում է 25 միլիոն եվրո։