Լամին Յամալը ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել անգլիացի վինգերին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Անգլիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գաղափարը աջակցել է կատալոնական թիմի հարձակվող Լամին Յամալը։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, իսպանացին կցանկանար խաղալ Ռեշֆորդի հետ նույն թիմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը համագործակցություն է սկսել գործակալ Պինի Զահավիի հետ, որը ներկայացնում է «Բարսայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի և թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը։

Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում, խփել վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։