Լամին Յամալ. «Սա միայն սկիզբն է»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաղաժամ չեմպիոնական տիտղոսը նվաճելու մասին։

«Սա երազանքի իրականացում է։ Լա Լիգան «Բարսայի» հետ հաղթելը անհավանական է, բայց սա միայն սկիզբն է այն ամենի, ինչին մենք ուզում ենք հասնել», – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։