«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հայտնել է պատմության լավագույն ֆուտբոլիստի անունը:
«Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։ Մեսսին լավագույնն է։ Բայց ես ուզում եմ գրել իմ սեփական պատմությունը», – Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։