«Ինտերը» ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Յոզուա Զիրկզեի ծառայություններով։

Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ներաձուրիները» կարծում են, որ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է որակյալ փոխարինող լինել հարձակվողներ Լաուտարո Մարտինեսի և Մարկուս Թյուրամի համար։ «Ինտերը» կարծում է, որ Զիրկզեն կարող է բազմազանություն հաղորդել թիմի հարձակմանը։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, խփել է յոթ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։