Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է իր թիմում տեսնել «Բայերի» աստղին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է, որ ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքի պաշտպան Ջոնաթան Տահի հետ։

Վերջին օրերին մամուլը ակտիվորեն կապում է 29-ամյա ֆուտբոլիստին «Բավարիայի» հետ, սակայն Տան դեռ որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի խոսքով՝ Տան գիտի, որ Ֆլիկը սիրում է իրեն։ Այս ֆոնին ֆուտբոլիստը պատրաստ է սպասել «Բարսելոնային»։ Խնդիրն այն է, որ կատալոնացիները դեռևս չեն կարող Ջոնաթանին պայմանագիր առաջարկել ֆինանսական ֆեյր փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։

«Բարսելոնայի» համար դժվար է Տային ձեռք բերել, բայց Ֆլիկը կփորձի համոզել ակումբի ղեկավարությանը։ Այս պատճառով ֆուտբոլիստը առայժմ պայմանագիր չի կնքի «Բավարիայի» հետ, չնայած մյունխենյան թիմի ակտիվությանը։ Ջոնաթան Տայի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև հունիսի վերջը։q