«Բավարիայի» պաշտպանը կարող է լքել ակումբը

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն այս ամռանը կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հաղորդում է Քրիստիան Ֆալկը, մյունխենյան թիմի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է հարավկորեացի ֆուտբոլիստին, որ նա ազատ է նոր ակումբ փնտրելու հարցում։

Գերմանական գրանդը նախատեսում է նրա փոխարեն ձեռք բերել Ջոնաթան Տային, որը «Բայեր Լևերկուզենից» հեռանալուց հետո հասանելի կլինի որպես ազատ գործակալ։

Ըստ Transfermarkt-ի՝ Կիմ Մին-Ջեի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» պատրաստ է քննարկել առաջարկներ 30-35 միլիոն եվրոյի շրջանակում։ Հիշեցնենք, որ կենտրոնական պաշտպանը միացել էր թիմին 2023 թվականի ամռանը՝ «Նապոլիից» 50 միլիոն եվրոյով։