«Բարսելոնայի» Լա Լիգայի չեմպիոն դառնալուց հետո ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի։ Հանսի Ֆլիկի գլխավորությամբ թիմը 38-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և նվաճեց ակումբի 28-րդ Իսպանիայի չեմպիոնության տիտղոսը։
Հաղթանակից հետո «Բարսայի» երկրպագուները տոնեցին հաղթանակը Կանալետաս շատրվանի մոտ՝ Լաս Ռամբլասի սկզբնամասում։ Նշանավոր վայրում նրանք երգում էին ակումբի երգերը, ծածանում կապտանռնագույն դրոշներ, վառում լապտերներ և նույնիսկ բարձրանում փողոցային լուսավորության սյուների վրա։
Տոնակատարությունները, սակայն, ուղեկցվել են միջադեպերով։ Ըստ Marca-ի` ոստիկանությունը ձերբակալել է յոթ անձի։ Նրանցից երեքին մեղադրել են կողոպուտ կատարելու համար՝ բռնությամբ կամ սպառնալիքներով, չորսին՝ գողության։
Նշենք նաև, որ խաղից առաջ տեղի էր ունեցել մեկ այլ միջադեպ. մեքենա է մխրճվել «Էսպանյոլի» երկրպագուների խմբի մեջ։ Վարորդը սկզբում հարվածել է մի աղջկա, իսկ այնուհետ՝ նյարդայնացած հավաքվածների արձագանքից, շարունակել է ընթացքը՝ բախվելով այլ անձանց։ Ըստ հաղորդումների՝ վիրավորվել է 16 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում։