«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը ևս մեկ մեկնաբանություն է արել ակումբի երկրպագուների վերջին պահվածքի վերաբերյալ։ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղի ժամանակ, պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, ով շուտով ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա «Լիվերպուլից», սուլոցների է ենթարկվել, երբ խաղադաշտ է դուրս եկել որպես փոխարինող։
«Մենք երկրպագուներից արձագանք ստացանք։ Եվ՛ դրական, և՛ բացասական։ Մեր բոլոր փորձագետները, ամբողջ երկիրը քննարկեցին սա։ Ժամանակն է խաչ քաշել այս ամենի վրա և կենտրոնանալ այն փաստի վրա, որ մենք հաղթեցինք առաջնությունը։ Պարզապես զվարճացեք դրանով և մի՛ շեղվեք Տրենտի գործով», – ասել է Սլոթը TNT Sports-ին։ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտին մնացել է երկու տուր, իսկ «Լիվերպուլը» գլխավորում է աղյուսակը՝ 15 միավորի առավելությամբ։