«Չելսին» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2025/2026 մրցաշրջանի տնային մարզաշապիկը։

«2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկն ունի հյուսվածքային նախշ և համատեղում է մեր դասական կապույտը ավելի վառ երանգի հետ՝ ներկայացնելով երիտասարդական ոգին, որը ձևավորել է Արևմտյան Լոնդոնը։
Սպիտակ և կարմիր եզրագծերը լրացնում են «Չելսիի» ժառանգական գույները, իսկ մարզաշապիկը լրացվում է հատուկ հարմարեցված գերբով, որը համապատասխանում է գունային գամմային և ընդհանուր դիզայնի ոգեշնչմանը», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։