Անգլիայի Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է այն հինգ մարզիչների անունները, որոնք ընդգրկվել են մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի կարճ ցանկում։
Ցուցակը գլխավորում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը, որը իր դեբյուտային մրցաշրջանում թիմը հասցրեց առաջնության տիտղոսին՝ 2020 թվականից հետո առաջին անգամ նվաճելով Պրեմիեր լիգայի ոսկե մեդալները։
Հավակնորդների թվում են նաև․
- Թոմաս Ֆրանկ («Բրենտֆորդ», ընթացիկ պահին՝ 8-րդ տեղ),
2. Էդի Հոու («Նյուքասլ Յունայթեդ», այժմ՝ 3-րդ տեղ),
3. Նունո Էսպիրիտո Սանտո («Նոթինգհեմ Ֆորեստ», ներկայումս՝ 7-րդ տեղ),
4. Վիտոր Պերեյրա («Վուլվերհեմփթոն Ուոնդերերս», 14-րդ տեղ):
Հիշեցնենք, որ մրցանակի վերջնական հաղթողը կորոշվի երկրպագուների և փորձագետների քվեարկության արդյունքում։