«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոդրիգոն չի խաղացել «Բարսելոնայի» դեմ՝ մադրիդյան ակումբը լքելու ցանկության պատճառով։
Ռոդրիգոն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Սանթոսից»։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։