Պաշտպան Էրիկ Դայերը պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա անգլիացու պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված է երեք տարով։
Դայերը նախկինում «Բավարիայից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը մյունխենյան թիմի կազմում անցկացրած 27 հանդիպում և դարձել երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Դայերը նախկինում հանդես է եկել «Թոթենհեմում» և «Սպորտինգում»։