«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գուեհին կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում»։
Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կաչաղակները» գլխավորում են 24-ամյա անգլիացու համար մրցավազքը։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Չելսին»։
Այս մրցաշրջանում Գեհին անցկացրել է 43 խաղ, խփել 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։