«Լիվերպուլը» մոտ է «Բայեր Լևերկուզենի» պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, կողմերը շարունակում են ակտիվ բանակցությունները և աշխատում են գործարքի վերջնական մանրամասների վրա։ 24-ամյա հոլանդացին արդեն իսկ հայտնել է իր պատրաստակամությունը տեղափոխվելու «Էնֆիլդ» և աշխատելու Առնե Սլոտի ղեկավարության ներքո, ով ճնշում է գործադրում եզրային պաշտպանի տրանսֆերի վրա։
Ֆրիմպոնգի «Բայերի» հետ կնքված պայմանագրում ներառված է 35-40 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ՝ հենց այդքան գումար է անգլիական ակումբը պատրաստ վճարել ֆուտբոլիստի համար։
Ֆրիմպոնգն այս մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 33 հանդիպում, խփել է հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։