Քայլ Ուոքերի ապագան մնում է անորոշ

«Միլանի» ղեկավարությունը որոշել է չակտիվացնել 34-ամյա եզրային պաշտպան Քայլ Ուոքերին գնելու տարբերակը, ով նախորդ ձմռանը վարձավճարով տեղափոխվել էր «Մանչեսթեր Սիթիից»։

Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի տվյալներով՝ «ռոսոներիները» կարող էին գնել անգլիացի ֆուտբոլիստին՝ «քաղաքայիններին» վճարելով 5 միլիոն եվրո։ «Միլանը» հրաժարվեց այս մտքից 20-ամյա Ալեխանդրո Խիմենեսի առաջընթացի, ինչպես նաև Ուոքերի ձեռքի վնասվածքի պատճառով։

Ուոքերի վարձակալական պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։