«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Յոզուա Զիրկզեն կարող է վերադառնալ Իտալիա, հաղորդում է Corriere dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել «Ինտերը», որը ցանկանում է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Զիրկզեն նախկինում հանդես է եկել Ա Սերիայում «Պարմայի» և «Բոլոնիայի» կազմում։
Այս մրցաշրջանում Զիրկզեն անցկացրել է 48 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։