Ժոան Լապորտայի խորհրդականը դժգոհ է մրցավարների վերաբերմունքից

«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Էնրիկ Մասիպը կիսվել է իր մտքերով այն մասին, թե ինչպես են մրցավարները վերաբերվում կատալոնական ակումբին։

«Մանկուց ինձ մոտ այն զգացողությունն է եղել, որ «Բարսելոնայի» դեմ միշտ ինչ-որ բան են կազմակերպում, իսկ երբ պարտվում ես և բողոքում մրցավարից, մարդիկ ասում են, որ դու դա անում ես, որովհետև պարտվել ես։

Կարծում եմ՝ լավ է, երբ նույնիսկ հաղթանակից հետո կարող ես բարձրաձայնել նման երևույթների մասին, որոնք անհիմն ու անտրամաբանական են թվում։

«Բարսան» հաճախ պետք է շատ ավելի ուժեղ լինի, քան մրցակիցը, որովհետև խաղերի ընթացքում անսպասելի զարգացումներ են լինում՝ ինչպես Միլանում «Ինտերի» դեմ խաղում, կամ «Ռեալի» դեմ, երբ նրանք կարող էին հավասարեցնել՝ դարձնելով հաշիվը 4։4։

Այն, ինչ «Ռեալը» արեց Իսպանիայի Գավաթի եզրափակիչից առաջ, այն ճնշումը, որ գործադրեց, ի վերջո տվել է ցանկալի արդյունք։ «Բարսելոնան» երբեք չի եղել բողոքող թիմ, բայց «Ռեալի» դեմ խաղում այդ ճնշումը մրցավարի վրա ակնհայտ էր։

Սա ոճի հարց է։ Դեռևս Խավիի, Ինյեստայի և Մեսսիի օրոք էլ դա զգացվում էր։ VAR համակարգը, որը պետք է օգնական լիներ, այժմ դարձել է ավելի մեծ խնդիր՝ ճնշման պատճառով», – ասել է Մասիպը։