«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին մտադիր է շարունակել ֆուտբոլ խաղալ։
«Երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո, բայց ես կշարունակեմ խաղալ մինչև ոտքերս ինձ կասեն կանգ առնել։ Բայց ոտքերս լավ են», – Վարդիի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։
Նշենք, որ Վարդին որոշել է լքել «Լեսթերը» ոճով՝ «Աղվեսների» կազմում իր 500-րդ խաղից հետո։ Այս մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։