«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է Givemesport-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» նոր ֆուտբոլիստների վրա կծախսեն առնվազն 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Սակայն կա մի կարևոր պայման՝ սա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե մանկունիանցիները հաղթեն Եվրոպա Լիգան։ Այս մրցաշարում հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» հնարավորություն կտա հաջորդ մրցաշրջանում խաղալու Չեմպիոնների Լիգայում։
Եվրոպա Լիգայի եզրափակչում Ռուբեն Ամորիմի թիմը կհանդիպի Լոնդոնի «Թոթենհեմի» հետ։ Խաղը կկայանա չորեքշաբթի՝ մայիսի 21-ին։