«Ինտերը» ցանկանում է գնել «Ռեալ Մադրիդի» սանին

«Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասը շարունակում է մնալ «Ինտերի» ուշադրության կենտրոնում։

Միլանյան թիմը դժվարություններ կունենան 20-ամյա ֆուտբոլիստին գնելու հարցում, քանի որ «Ռեալ Մադրիդը» պահպանում է նրան հետ գնելու առաջին տարբերակը։ Չնայած դրան, «Ինտերը» դեռևս նպատակ ունի ձեռք բերել արգենտինացուն։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, միլանյան գրանդի փոխնախագահ Խավիեր Ձանետին վերջերս հանդիպում է ունեցել կիսապաշտպանի հետ։

Նիկոլաս Պասը «Կոմոյի» կազմում Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 33 խաղում խփել է վեց գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։