Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա վարկանիշը՝ հաշվի առնելով ինչպես նրանց եկամուտները մարզական գործունեությունից (աշխատավարձ, բոնուսներ, մրցանակներ), այնպես էլ արտամարզական գործունեությունից ստացած գումարները (գովազդային և հովանավորային պայմանագրեր, բիզնես նախագծեր և այլն)։
2025 թվականին ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որի ընդհանուր եկամուտը կազմել է 275 միլիոն դոլար, որից 225 միլիոնը՝ ֆուտբոլային գործունեությունից, իսկ 50 միլիոնը՝ դրանից դուրս։
Թոփ-10 ամենաբարձր վարձատրվող մարզիկները՝ ըստ Forbes-ի
-
Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 275 մլն դոլար (225 + 50)
-
Սթեֆեն Քարի (բասկետբոլ) – 156 մլն դոլար (100 + 56)
-
Թայսոն Ֆյուրի (բոքս) – 146 մլն դոլար (140 + 6)
-
Դաք Փրեսքոթ (ամերիկյան ֆուտբոլ) – 137 մլն դոլար (127 + 10)
-
Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 135 մլն դոլար (60 + 75)
-
Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 133.8 մլն դոլար (48.8 + 85)
-
Հուան Սոտո (բեյսբոլ) – 114 մլն դոլար (109 + 5)
-
Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ) – 104 մլն դոլար (100 + 4)
-
Սեհեյ Օտանի (բեյսբոլ) – 102.5 մլն դոլար (2.5 + 100)
-
Կևին Դյուրանթ (բասկետբոլ) – 101.4 մլն դոլար (51.4 + 50)