Ֆեդերիկո Կիեզան մոտ է Ա Սերիա վերադառնալուն

Իտալիայի հավաքականի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի ապագան Պրեմիեր Լիգայում կասկածի տակ է՝ «Լիվերպուլի» վինգերը կարող է լքել ակումբը արդեն այս ամռանը։

La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ իտալացին մեկ քայլ հեռու է «Նապոլի» տեղափոխվելուց։ Կողմերը քննարկում են վարձակալության տարբերակը։

Նեապոլիտանցիները արդեն պաշտոնական առաջարկ են արել և սպասում են անգլիական ակումբի պատասխանին։

Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է 13 հանդիպման, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։