«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է այս մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքների մասին։
«Այս մրցաշրջանը դժվար էր։ Հաճելի չէ այդքան շատ խաղեր պարտվելը, դա ձանձրալի է և ոչ թե զվարճալի»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 41 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 30 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ 36 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 65 միավորով։
Մայիսի 17-ին «Քաղաքայինները» Անգլիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն «Քրիստալ Փելասի» հետ։