Էրլինգ Հոլանդ․ «Նրա հետ խաղալը մեծ հաճույք է»

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմակից Կևին դե Բրույնեի հնարավոր հեռանալու մասին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է եղել բելգիացի կիսապաշտպանը ակումբի պատմության մեջ։ Հոլանդի խոսքով՝ բոլորն էլ ցանկանում են, որ Դե Բրույնեն հեռանա հաղթական նոտայի վրա։

«Նա ֆանտաստիկ տարիներ անցկացրեց «Սիթիում», և հուսով եմ, վերջին խաղերում ևս մեկ գոլ կխփի։ Նրա հետ խաղալը մեծ հաճույք է, և գնդակ ստանալը նրանից՝ իսկական նվեր», – նշել է Հոլանդը, ըստ BBC Sport-ի։

Դե Բրույնեն միացել է «Մանչեսթեր Սիթիին» 2015 թվականին և այս մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա կիսապաշտպանը վերջին հայտարարություններում ակնարկել է, որ ամռանը կարող է հրաժեշտ տալ ակումբին։