«Կրասնոդարի» նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսեգունը կարծիք է հայտնել թիմակից Էդուարդ Սպերցյանի՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել Ռուսաստանի առաջնությունում մնալը։
Legalbet-ին տված հարցազրույցում Օլուսեգունը նշել է․ «Տրանսֆեր կատարելու հարցը շատ անհատական է։ Ես կցանկանայի, որ Էդուարդը, եթե որոշի հեռանալ, հաջողություն ունենա նոր ակումբում։ Բայց կարծում եմ՝ այս փուլում նրա համար ավելի նպատակահարմար կլինի շարունակել հանդես գալ «Կրասնոդարում»։
Հիշեցնենք, որ Սպերցյանը ներկայումս կրում է «Կրասնոդարի» ավագի թևակապը։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հուլիսը։
Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկել 10 գոլով և 5 գոլային փոխանցմամբ։ Transfermarkt կայքի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։