«Բայեր Լևերկուզենը» նախընտրում է կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին վաճառել «Մանչեսթեր Սիթիին», քան «Բավարիային»։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևերկուզենի ակումբն ավելի հակված է Վիրցին վաճառել անգլիական գրանդին, քանի որ «Քաղաքայինները» պատրաստ են այս տրանսֆերի համար վճարել 150 միլիոն եվրո։
«Բավարիան» ցանկանում է վճարել 100 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։