«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, հավանաբար, չի հեռանա ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 29-ամյա դանիացին որոշել է պայքարել հիմնական կազմում իր տեղը պահպանելու համար՝ չնայած վնասվածքներով հարուստ մրցաշրջանին և շրջանառվող լուրերին նրա հնարավոր հեռանալու մասին։
Նշվում է, որ կատալոնական ակումբը ևս պատրաստ է խաղացողին երկրորդ հնարավորություն տալ՝ վստահելով նրա փորձին ու պաշտպանությունում ներդրած աշխատանքին։
Քրիստենսենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։