«Լաս Պալմասը» դարձավ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի երկրորդ ակումբը, որը կորցրել է 2024/25 մրցաշրջանի ավարտին Լա Լիգայում մնալու բոլոր հնարավորությունները։
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Սևիլյայից» կրած արտագնա պարտությունից (0-1) հետո «Լաս Պալմասը» միայն մաթեմատիկական հեռանկարներ ուներ պահպանելու իր տեղը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։
Սակայն, 17-րդ տեղում գտնվող «Ալավեսը» 1-0 հաշվով հաղթեց «Վալենսիային», Կանարյան կղզիների թիմը կորցրեց առաջնության ավարտից երկու տուր առաջ բասկյան թիմին գերազանցելու մնացած հնարավորությունները։
«Լաս Պալմասը» պարտվել է վերջին չորս խաղերում անընդմեջ և այժմ լքելու է Լա Լիգան՝ բարձրագույն դիվիզիոնում երկու անընդմեջ մրցաշրջան անցկացնելուց հետո։
Հիշեցնենք, որ առաջին թիմը, որը չկարողացավ պահպանել իր տեղը Լա Լիգայում, «Վալյադոլիդն» էր, որը Իսպանիայի առաջնության 36 խաղից հետո ունի ընդամենը 16 միավոր։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝