Տեղ կունենա՞ր Լամին Յամալը Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում․ Դավիդ Վիլյան պատասխանել է

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան համոզված է, որ 17-ամյա Լամին Յամալը կարող էր հաջողությամբ խաղալ նաև ակումբի նախորդ սերունդների հետ։ Ներկայում Յամալը դարձել է «Բլաուգրանայի» առանցքային խաղացողներից մեկը՝ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ։

Թեպետ նախկին պաշտպան Ժերար Պիկեն ավելի վաղ նշել էր, որ Յամալը դժվար թե այդքան երիտասարդ տարիքում տեղ զբաղեցներ նախկին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում, Վիլյան չի կիսում այդ տեսակետը։

«Կարծում եմ՝ Յամալը կխաղար այդ «Բարսելոնայում»։ Չեմ կարծում, որ ճիշտ է համեմատել տարբեր ժամանակաշրջանների խաղացողներին, բայց նա այնպիսի տաղանդ է, որը կարող է հաջողության հասնել ցանկացած թիմում», – Վիլյայի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը։

Դավիդ Վիլյան «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2010-ից 2013 թվականներին՝ մասնակցելով նաև ակումբի պատմության ամենահաջողված ժամանակահատվածներից մեկին։