Բրազիլիայի նախագահ․ «Մեր երկրում ևս կան մարզիչներ, որոնք ունակ են մարզել ազգային հավաքականը»

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտահայտվել է Կառլո Անչելոտտիի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է CNN-ը, Լուլան դրականորեն է գնահատել իտալացի մասնագետի հնարավորությունները, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ Բրազիլիայում նույնպես կան արժանի մարզիչներ։

«Անչելոտտին հիանալի մարզիչ է։ Մենք հույս ունենք, որ նա կարող է օգնել մեր թիմին։ Անձամբ ես որևէ խնդիր չեմ տեսնում արտասահմանցի մասնագետ հրավիրելու մեջ։ Սակայն պետք է նշեմ՝ վստահ եմ, որ մեր երկրում ևս կան մարզիչներ, որոնք ունակ են ղեկավարել ազգային հավաքականը», – ասել է նախագահը։

Իտալացի մասնագետի՝ Բրազիլիայի հավաքականի ղեկին նշանակման մասին պաշտոնապես հայտարարվեց վերջերս։ Կառլո Անչելոտին կսկսի իր աշխատանքը մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։