Իտալական «Սամպդորիան» պատմության մեջ առաջին անգամ կխաղա Սերիա C-ում։ Սերիա B-ի 34-րդ տուրի հետաձգված հանդիպման ժամանակ ջենովական ակումբը ոչ-ոքի (0:0) ավարտեց խաղը «Յուվե Ստաբիայի» դեմ, ինչի արդյունքում մրցաշրջանն ավարտեց 18-րդ հորիզոնականում՝ 20 թիմերից։
Այս դիրքը նշանակում է անմիջական դուրս մնալ երկրորդ դիվիզիոնից։ Թիմը վաստակեց 41 միավոր և չկարողացավ ապահովել տեղը Սերիա B-ում։
«Սամպդորիան» ժամանակին եղել է Իտալական ֆուտբոլի առաջատարներից մեկը․ 1990/91 մրցաշրջանում թիմը դարձել է Ա Սերիայի չեմպիոն։ Ակումբը հինգ անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ՝ Սուպերգավաթը։ Եվրոպական ասպարեզում ևս թիմը հաջողություններ է ունեցել՝ 1990 թվականին հաղթելով ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթում։