Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին։

«Այստեղ ժամանելուցս ի վեր անընդհատ խոսում եմ չափանիշների մասին։ Ես չեմ կարող պարզապես դիտել մեր արդյունքները Պրեմիեր Լիգայում և պատասխանատվություն չկրել։ Այնուամենայնիվ, ես հեռու եմ հանձնվելուց և հեռանալուց։ Մենք պետք է լավ խաղանք։ Եթե դա տեղի չունենա, մեզ կփոխարինեն այլ մարդիկ, սա նորմալ իրավիճակ է», – Ամորիմի խոսքերն է մեջբերում «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ վաստակած 39 միավորով։

Մայիսի 21-ին թիմը Եվրոպա Լիգայի եզրափակչում կմրցի «Թոթենհեմի» դեմ։ Խաղը կկայանա Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում։