«Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է հաջորդ մրցաշրջանը սկսել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, իսպանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները վստահ են, որ 22-ամյա Ուիլյամսը պատրաստ է նոր քայլի իր կարիերայում և կարող է ամռանը տեղափոխվել Անգլիա։
Նրա տրանսֆերով արդեն նախնական բանակցություններ են անցկացրել մի քանի առաջատար անգլիական ակումբներ, այդ թվում՝ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Նյուքասլը»։
Ֆուտբոլիստի պայմանագրում ներառված է 60 միլիոն եվրոյի հրաժարագին, որը հնարավորություն է տալիս ակումբներին ակտիվացնել տրանսֆերը առանց «Ատլետիկի» հետ երկար բանակցությունների։
Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը մասնակցել է 44 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Ավելի վաղ նրա նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել նաև «Բարսելոնան»։