«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին, ով ներկայումս վարձավճարով խաղում է իսպանական «Բետիսի» կազմում, հնարավոր է՝ առաջիկայում տեղափոխվի Ա Սերիա։ Ինչպես հայտնում է Football-Espana-ն, նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել Թուրինի «Յուվենտուսը»։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է քննարկել Անտոնիի վաճառքը, եթե ստանա շուրջ 40-50 միլիոն եվրոյի առաջարկ։
Անցնող մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին մասնակցել է 22 հանդիպման՝ «Բետիսի» կազմում գրանցելով 8 գոլ և 5 գոլային փոխանցում։
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Էնթոնիի հնարավոր տրանսֆերով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։