Իսպանական Լա Լիգայի «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը կարող է առաջիկայում տեղափոխվել ԱՊԼ։ Ըստ Football Transfers-ի, 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անգլիական ակումբը Սանսեթին դիտարկում է որպես պոտենցիալ փոխարինող Բրունո Ֆերնանդեշին, որի նկատմամբ արդեն իսկ կան հետաքրքրություններ Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից։ Համաձայն աղբյուրի, հենց «Յունայթեդի» նորանշանակ մարզիչ Ռուբեն Ամորիմն է հանդես եկել Սանսեթի տրանսֆերի նախաձեռնությամբ։
Իսպանացի կիսապաշտպանի պայմանագիրը «Ատլետիկի» հետ գործում է մինչև 2032 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ի տվյալներով նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 60 միլիոն եվրո։