Հայտնի է՝ որքան գումար կհատկացնի «Արսենալը» նոր տրանսֆերների համար

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է տրանսֆերային պատուհանին։ Sky Sports-ի հաղորդմամբ՝ ակումբը կհատկացնի մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 119 միլիոն եվրո) նոր ձեռքբերումների համար։

Նշվում է նաև, որ այս բյուջեն կարող է էապես ավելանալ, եթե թիմին հաջողվի վաճառել որոշ խաղացողների։ Սա նշանակում է, որ «Արսենալը» շանս ունի իրականացնել ավելի ընդգծված ու թանկարժեք տրանսֆերներ՝ կախված վաճառքների ծավալից։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտին մոտեցող մրցաշրջանում «Արսենալը» ներկայումս զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 68 միավորով։ Առաջատարից այն հետ է մնում 15 միավորով։ Թիմը մրցաշարի վերջին փուլերում կխաղա «Նյուքասլի» և «Սաութհեմփթոնի» դեմ։