Պաշտպան Քայլ Ուոքերը չի մնա «Միլանում»։ Հայտնի լրագրող Դանիելե Լոնգոյի խոսքով՝ իտալական ակումբը չի օգտվի իր իրավունքից՝ փորձառու ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիից» 5 միլիոն եվրոյով գնելու համար։
Հետևաբար, Ուոքերը ստիպված կլինի ամռանը վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»։ 34-ամյա ֆուտբոլիստը գործող պայմանագիր ունի «Քաղաքայինների» հետ, որը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։
Քայլ Ուոքերը «Միլանի» կազմում անցկացրել է 15 պաշտոնական խաղ։