«Թոթենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Հյոն Մին Սոնը բացատրել է իր նվիրվածությունը լոնդոնյան ակումբին՝ Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ խոսելով այն մասին, թե ինչու երբեք չի հեռացել թիմից՝ նույնիսկ տիտղոսների բացակայության պայմաններում։
Սոնի խոսքերով՝ նրա նպատակը միշտ եղել է անել մի բան, ինչը մինչ այդ ոչ ոքի չէր հաջողվել «Թոթենհեմում»։ Ըստ հարձակվողի, նրան մնացել է միայն մեկ հաղթանակ՝ տիտղոս նվաճելու համար։
«Թոթենհեմի» կազմում Սոնը հանդես է գալիս 2015 թվականից։ Այդ ժամանակահատվածում նա դարձել է ակումբի առանցքային խաղացողներից մեկը՝ մասնակցելով 452 հանդիպման, որոնցում խփել է 173 գոլ և կատարել 101 գոլային փոխանցում։