Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծիք է հայտնել 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վերաբերյալ՝ առանձնացնելով իր ֆավորիտին։ Ըստ Կապելլոյի՝ մրցանակին ամենից շատ արժանի է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը։
«Եթե այսօր լիներ քվեարկությունը, ես իմ ձայնը կտայի Յամալին։ Ինձ համար նա լավագույնն է այս պահին։ Թեպետ Վինիսիուսը և Մբապեն նույնպես արժանի են ընդգրկվելու լավագույնների թվում, բայց առաջին տեղը ես կտայի Յամալին», – փոխանցում են իսպանական լրատվամիջոցները Կապելլոյի խոսքերը։
17-ամյա ֆուտբոլիստը ներկայիս մրցաշրջանում դարձել է «Բարսելոնայի» առաջատարներից մեկը՝ մասնակցելով 52 հանդիպման, որոնց ընթացքում խփել է 16 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում դուրս մնաց պայքարից՝ երկու խաղերի արդյունքում պարտվելով Միլանի «Ինտերին» ընդհանուր 6:7 հաշվով։