Դեկուն նշել է «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բարձր է գնահատել Լամին Յամալի և Ռաֆինյայի դերը թիմի կազմում՝ ընդգծելով նրանց ազդեցությունը այս մրցաշրջանում։

«Այս պահին մենք մեծապես հենվում ենք Լամինի և Ռաֆինյայի խաղի վրա։ Նման որակի խաղացողներ թիմին անհրաժեշտ են, և նրանցից ավելին ունենալը միայն կուժեղացնի կազմը։ Իհարկե, ցանկալի կլիներ էլ ավելի ուժեղացնել թիմը, սակայն ամենակարևորն այն է, որ կարողանանք պահպանել այն, ինչ արդեն ունենք», – Դեկոյի խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» կարողացավ նվաճել Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ռեալ Մադրիդին»։ Լա Լիգայի մրցաշարում Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ թիմը շատ մոտ է նաև առաջնության ոսկե մեդալներին։