«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Ֆեներբախչեն» հետաքրքրված է 34-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Դե Խեան կարող է միանալ թուրքական թիմին որպես ազատ գործակալ, քանի որ նրա պայմանագիրը «մանուշակների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան ֆլորենտական թիմի կազմում անցկացրել է 33 խաղ։ Նա բաց է թողել 34 գոլ և անառիկ պահել դարպասը 11 խաղում։