«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը հնարավոր է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխի ակումբը։ Ըստ լրագրող Դեյվիդ Լինչի՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը բաց չէ միայն Սաուդյան Արաբիայի առաջարկների համար, այլ հետաքրքրված է նաև եվրոպական բարձրակարգ թիմերով։
Վերջին շրջանում Նունյեսի անունը պարբերաբար կապվում է Սաուդյան Արաբիայի առաջնության տարբեր ակումբների հետ, սակայն այժմ պարզ է դառնում, որ խաղացողը պատրաստ է ուսումնասիրել տարբերակներ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Նունյեսի շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ նա միացավ «Լիվերպուլին» 2022 թվականի ամռանը՝ «Բենֆիկայից» 85 միլիոն եվրոյով։ Նրա գործող պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։