Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին առաջին անգամ հանդես է եկել Պորտուգալիայի մինչև 15 տարեկանների հավաքականում։
Կրտսեր Ռոնալդուն իր նորամուտը նշել է Վլատկո Մարկովիչի անվան միջազգային մրցաշարում՝ Ճապոնիայի հասակակիցների դեմ կայացած հանդիպման ժամանակ, որը ավարտվել է 4:1 հաշվով։ Նա խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին։
Հանդիպումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է որդուն՝ գրելով․ «Շնորհավորում եմ քեզ հավաքականում առաջին խաղիդ կապակցությամբ, որդիս։ Անհավատալի հպարտություն եմ զգում»։
Մայիսի 14-ին պորտուգալացիները կմրցեն Հունաստանի, իսկ երկու օր անց՝ Անգլիայի մինչև 15 տարեկանների հավաքականի հետ։