«Բարսելոնան» հետաքրքրված է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 24-ամյա դարպասապահի հետ պայմանագիր կնքել առաջիկա ամռանը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Արսենալը»։
Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում Գարսիան անցկացրել է 35 հանդիպում, որոնցում բաց է թողել 47 գոլ։ Նա 7 խաղում դարպասը անառիկ է պահել։
Գարսիայի պայմանագիրը «Էսպանյոլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ի տվյալներով՝ դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։