«Ատլետիկոյի» հարձակվողը կհեռանա ակումբից ամռանը

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Անխել Կորեան հնարավոր է շուտով փոխի ակումբը։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Կորեայի տրանսֆերի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Մեքսիկական «Տիգրես» ակումբը պատրաստ է վճարել մոտ 6 միլիոն եվրո։ Ներկայումս կողմերն արդեն հասել են բանավոր համաձայնության։

Եթե որևէ անսպասելի փոփոխություն չկատարվի, մոտ ժամանակներս սպասվում է, որ կկայանա պայմանագրերի ստորագրումը։

30-ամյա Կորեայի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Հարձակվողը Մադրիդի թիմին միացել է 2015-ի հունվարին։ Այդ ժամանակահատվածում նա դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 463 հանդիպման, որոնցում խփել է 87 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։