«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է Հայաստանի Գավաթի եզրափակչում «Նոայից» կրած պարտությանը։
«Մի փոքր ավելին էի սպասում, խոսքը գնդակով խաղի մասին է։ Առաջին գոլը բաց թողնելուց հետո մեզ նման էինք, բայց ընդհանուր առմամբ ֆուտբոլիստներ կային, որոնք իրենց նման չէին։ Մեր գնդակով խաղը վատն էր։ Ես դա կապում եմ հոգեբանական ճնշման հետ, ֆիզիկապես թիմը կարողանում է մրցել ավելի ուժեղ մրցակիցների հետ նաև», – ասել է Վարդեն Մինասյանը։
Հիշեցնենք, որ «Նոան» Հայաստանի Գավաթի եզրափակչում հաղթեց «Արարատ-Արմենիային» 3-1 հաշվով։