«Միլանի» կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Միլանյան ակումբը պատրաստ է քննարկել միայն 67 միլիոն եվրոյից բարձր առաջարկները։
Այս մրցաշրջանում Ռեյնդերսը մասնակցել է 51 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։